ՏԱՔ ՋՈՒՐ

Տեսնել Ավելին

ՋԵՌՈՒՑՈՒՄ

Տեսնել Ավելին

ՄՈՆՏԱԺ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Տեսնել Ավելին

Մեր Նպատակը

Մեր առաքելությունն է՝ արևային համակարգերը հասանելի դարձնել Հայաստանում,
օգնել սպառողներին ստանալ էներգիա՝ ազատելով գազի և էլեկտրաէներգիայի տատանվող գներից:

Մեր Մասին

«Արև Էներջի» ՍՊԸ–ի մասնագետները ներգրավված են այս ոլորտում դեռ 2009թ.-ից ; Լինելով մասնակիցը ոլորտի մասնագիտական ուսումնասիրությունների՝ մենք մասնակցել ենք տարբեր ծրագրերի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում; Մենք պատրաստ ենք կիրառել ինչպես ժամանակի ընթացքում փորձված տեխնոլոգիաները, այնպես էլ՝ ոլորտում առկա նորարարություները ; Փորձի փոխանակման ու գիտելիքների բարելավման նպատակով մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացմանը՝ մասնակցելով միջազգային տարբեր ցուցահանդեսների և սեմինարների :

«Արև Էներջի» ՍՊԸ–ի մասնագետները ներգրավված են այս ոլորտում դեռ 2009թ.-ից ; Լինելով մասնակիցը ոլորտի մասնագիտական ուսումնասիրությունների՝ մենք մասնակցել ենք տարբեր ծրագրերի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում; Մենք պատրաստ ենք կիրառել ինչպես ժամանակի ընթացքում փորձված տեխնոլոգիաները, այնպես էլ՝ ոլորտում առկա նորարարություները ; Փորձի փոխանակման ու գիտելիքների բարելավման նպատակով մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացմանը՝ մասնակցելով միջազգային տարբեր ցուցահանդեսների և սեմինարների :

«Արև Էներջի» ՍՊԸ–ն սերտորեն համագործակցում է Հայաստանի արտադրող և ներկրող հայտնի ընկերությունների հետ: Ներկրում ենք հայտի Գերմանական, Ամերիկյան, Ավստրիական և Ավստրալիական ընկերությունների արտադրանքը: Տարվում են աշխատանքներ արտասահմանյան փորձառու կազմակերպությունների հետ համագործակցման նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացվեն տարբեր ծրագրեր։

Մեր Առաջարկը

Հարգելի հաճախորդ Մենք առաջարկում ենք Ձեզ Էկոլոգիապես մաքուր լուծումների միջոցով Արևից ստանալ.
• Էլեկտրական էներգիա Ֆոտովոլտային պանելների միջոցով,
• Տաք ջուր, տանիքում տեղադրվող ջրատաքացուցիչների միջոցով,
• Էլեկտրական կաթսային կամ արևային ջրատաքացուցիչի միջոցով տան ջեռուցման լուծումներ,
• Էներգաաուդիտ, էլեկտրական էներգիայի ծախսի նվազեցում,
• Երաշխիքային և hետերաշխիքային սպասարկում:

ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

• Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ինչպես իրականացվող աշխատանքների ինժեներական ճիշտ ու հիմնավոր լուծումներին, այնպես էլ՝ մատակարարվող նյութերի և դրանցով կատարված աշխատանքների որակին:

• Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ինչպես իրականացվող աշխատանքների ինժեներական ճիշտ ու հիմնավոր լուծումներին, այնպես էլ՝ մատակարարվող նյութերի և դրանցով կատարված աշխատանքների որակին: Մոնտաժման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն գործող նորմերի և միջազգային պրակտիկայի:

• Յուրաքանչյուր նախագծի հաջողությունը կարևոր է մեզ համար: Մենք պատրաստ ենք մշտապես իրականացնել բարձրորակ սպասարկում՝ ինչպես երաշխիքային, այնպես էլ հետերաշխիքային ժամանակահատվածում:

• Մենք առաջարկում ենք լուծումներ ոչ միայն բնակելի տարածքների, այլ նաև բիզնես գործունեություն վարող շինությունների համար։ Ունենալով սեփական ռեսուրսներ և որակավորված աշխատակազմ՝ մենք կարող ենք միաժամանակ իրականացնել ցանկացած ծավալի պատվերներ՝ ամենաբարձր որակով և կարճ ժամկետներում։

• Մեզ համար առաջնային է Ձեր անվտանգությունը, այդ իսկ պատճառով՝ մենք պարտադիր կերպով իրականացնում ենք համակարգի հողանցում: Այս եղանակով դուք ապահովագրվում եք էլեկտրահարվելու հավանականությունից, ինչպես նաև դիտարակվում են ամպրոպապաշպան ճոպանների և ցցաձողերի տեղադրման անհրաժեշտությունը՝ կախված տեղակայման գոտու վտանգավորության աստիճանից։

• Մեզ համար առաջնային են մեր հաճախորդի պահանջներն ու գոհունակությունը։ Այդ նպատակով մեր մասնագետները յուրաքանչյուր նախագծում առաջարկում են հաճախորդի համար բացառապես ամենաարդյունավետ արտադրողականությունն ապահովող ճշգրիտ և ինդիվիդուալ լուծումներ։ Տեղադրումից հետո սպասարկվող օբյեկտում իրականացվում են մշտական մոնիթորինգ ու վերլուծություն, որի շնորհիվ երաշխավորվում է համակարգի արդյունավետ, ապահով և երկարաժամկետ օգտագործումը։

Արևային ֆոտովոլտային վահանակներ

«Արև Էներջի» ընկերության արևային ֆոտովոլտային վահանակները , որոնք ապահովում են բարձր որակական չափանիշներ , կիրառելի են Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր կլիմայական գոտիներում ողջ տարին: Արտադրողական են նույնիսկ ամպամած եղանակին, ձմռանը ՝ մինչև 45 °C ցրտի պայմաններում : Ընկերությունն առաջարկում է տարբեր տեխնիկական ու ինժեներական լուծումներ: Դիմելով «Արև Էներջի»-ին, կստանաք Ձեր ցանկալի արդյունքը ՝ անկախանալով էլեկտրաէներգիայի տատանվող գներից :

Image

Արևային ոչ ճնշումային ջրատաքացուցիչներ

«Արև Էներջի» ընկերության արևային ջրատաքացուցիչները տեղադրվում են Հայաստանի բոլոր մարզերում ՝ տարբեր կլիմայական պայմաններում ՝ մինչև անգամ 20 աստիճան ցրտի պայմաններում : Համակցելի են արդեն տեղադրված ջրատաքացման համակարգերի հետ և ունեն ներկառուցված էլեկտրական տեն, որն ոչ արևային օրերին ապահովում է տաք ջրի անդադար մատակարարումը ։

Image

Էլեկտրամատակարարում և լուսավորություն

Ընկերությանն իրականացնում է ցանկացած տիպի հոսանքի շինմոնտաժային աշխատանքներ, էլեկտրահաղորդման հենասյուների տեղադրում, էլեկտրահաղորդման գծերի փռում ՝ համապատասխան կցամասերի կիրառմամբ (0,4/10կՎ) : Ինչպես նաև շինությունների լուսաձևավորում և լուսավորություն ՝ առաջարկելով տեղազննում և դիզայներական լուծումներ :
Երաշխավորվում է բարձր որակ և սպասարկում:

Image

Գործընկերներ

Կապ