Էկո Լուծումներ
Արևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգիաններից ամենամեծ և անսպառ էներգիայի աղբյուրն է: Այն գնահատված է որպես ամենակայունն ու ամենաստույգ էներգիայի աղբյուրը, որը ժամանակի ընթացքում գրեթե չի փոփոխվում` ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրների` ջրի, քամու, բիոգազի և այլն:
Արևի էներգիան հնարավոր է փոխակերպել էլեկտրական և ջերմային էներգիաների: Այն ջերմային էներգիայի փոխակերպելու դեպքում էֆեկտիվությունը կազմում է շուրջ 70%-ի, իսկ էլեկտրական էներգիայի դեպքում շուրջ 20%-ի:
Հայաստանն ունի արևային էներգիայի բավականին մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերեսի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը տատանվում է 1500-ից 1850 կՎտժ (միջին եվրոպականը` 1000 կՎտժ)։ Բացի այդ, մեծ է նաև Հայաստանի արևային օրերի քանակը՝ տարեկան շուրջ 270-ից 300 օր։ Այս բոլորը բավականին գրավիչ են դարձնում Հայաստանում արևային էներգիայի օգտագործումը։ Մենք համոզված ենք, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը եւ խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:
Էկոլոգիա
Օգտագործելով արևը որպես էներգիայի աղբյուր, հնարավոր է լինում աջակցել շրջակա միջավայրի պաշտպանությանը: Միջինում յուրաքանչյուր դրվածքային 1կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը կարող է նպաստել տարեկան մինչև 3200 կգ CO2 գազերի արտանետման կրճատմանը, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկն է: Արևային վակումային կոլեկտորները արևի էներգիան կլանելու և այն ջերմային էներգիայի փոխակերպելու համար այսօրվա դրությամբ ամենաէֆեկտիվ միջոցն են: Շնորհիվ գերմանական նոր տեխնոլոգիայի, որի հիմքում ընկած է վակումի օգտագործումը, որպես ջերմամեկուսացում, այժմ հնարավոր է կլանել արևային էներգիայի 92%-ը: