Լուծումներ

Մեր Նպատակը

«Արև Էներջի» ՍՊԸ-ի նպատակն է վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես, արևային էներգիայի համակարգերի զարգացումը Հայաստանում՝ կիրառելով Էկոլոգիական լուծումներ։ Այսինքն, օգնել սպառողներին ստանալ և օգտագործել մաքուր ու վերականգնվող էներգիա՝ ազատվելով էլեկրաէներգիայի ծախսային բեռից ու պաշտպանելով շրջակա միջավայրը էներգիայի արտադրության դասական աղբյուրների՝ ջերմային և ատոմային էլեկտրական կայանների աղտոտումից ու թափոններից։


Նախնական Խորհրդատվություն

«Արև Էներջի» ՍՊԸ-ն տրամադրում է արևային համակարգերի, էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ ցանկացած տիպի խորհրդատվություն: Մենք կօգնենք Ձեզ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է խնայել էներգիան, և էներգիայի խնայման ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառելի Ձե՛ր դեպքում: Կներկայացնենք յուրաքանչյուր դեպքի արդյունավետությունը և հետգնման ժամկետները: Ըստ անհրաժեշտության, կարող ենք իրականացնել նաև ցանկացած նշանակության շինության, արտադրության կամ այլ տիպի բիզնես գործունեության էներգիա:


Նախագծում և Տեղազննում

Ֆոտովոլտային համակարգը երկարաժամկետ ներդրում է, այդ իսկ պատճառով շատ կարևոր փուլ է նախագծումը՝ լավագույն լուծումն առաջարկելու ճանապարհին։ Ուստի մեր կազմակերպությունը իրականացնում է նախագծում՝ կարևորելով այս փուլը, քանի որ այն ծրագրի հաջող իրականացման պարտադիր պահանջն է: Նախագծերում հաշվի ենք առնում բոլոր պայմանական սպասումները, որպեսզի աշխատանքի իրականացման կամ համակարգերի շահագործման փուլում որևէ խոչընդոտ ի հայտ չգա: Մեր մասնագետները մանրամասն ուսումնասիրում են բոլոր հնարավոր սխեմաները և իրականացնում են համապատասխան նախագիծ: Ըստ անհրաժեշտության նախագծման աշխատանքների ընթացքում Ձեր ընտրությանը կարող են առաջարկվել լուծման մեկից ավելի տարբերակներ։


Մոնտաժային Աշխատանքներ և Տեղադրում

Համակարգի մոնտաժման համար մենք օգտագործում ենք բարձրորակ սարքավորումներ (խողովակներ, նյութեր, ձևավոր մասեր) և այլ անհրաժեշտ պարագաներ): Փորձը ցույց է տալիս, որ բարձր որակի սարքավորումների օգտագործումը արդարացված է ֆինանսական տեսանկյունից և բերում է հետագա անխափան շահագործման: Մոնտաժման աշխատանքի իրականացման ընթացքում մեր մասնագետների կողմից կիրականացվի աշխատանքների փաստագրում՝ լուսանկարահանումների և նշումների տեսքով: Համակարգը տեղադրելուց հետո այն անցնում է համապատասխան փորձարկումներ։ Տեղադրված արևային համակարգը 10 օր գտնվում է մեր մասնագետների հսկողության տակ։ Բոլոր տեսակի փորձարկումները և 10 օրյա շահագործումն իրականացնելուց հետո համակարգը հանձնվում է պատվիրատուին։ Պատվիրատուին հանգամանորեն բացատրվում է համակարգի աշխատանքի սկզբունքը և շահագործման կանոնները:


Սպասարկում և Մոնիթորինգ

Արևային ֆոտովոլտային համակարգերի դեպքում կարող ենք իրականացնել համակարգի աշխատանքի մոնիթորինգ: «Արև Էներջի» ՍՊԸ-ի կողմից իրականացված մոնտաժի դեպքում տրվում է 5-7 տարվա երաշխիք: Իսկ հիմնական սարքերի համար տրվում է առանձին գործարանային երաշխիք (20-25 տարի կախված սարքավորումից): Իրականացնում ենք նաև հետերաշխիքային սպասարկում: Ըստ պահանջի՝ կարող ենք իրականացնել նաև ոչ մեր կողմից տեղադրված համակարգերի սպասարկման, վերազինման, ձևափոխման աշխատանքներ: Մեր կողմից սպասարկվող համակարգերը գտնվում են մշտադիտարկման մեջ, որպեսզի ժամանակին մեկուսացվեն հնարավոր վթարի հետևանքներն ու ապահովվի անխափան աշխատանք։


Արևի Էներգիան Հայաստանում

Արևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգիաններից ամենամեծ և անսպառ էներգիայի աղբյուրն է: Այն գնահատված է որպես ամենակայունն ու ամենաստույգ էներգիայի աղբյուրը, որը ժամանակի ընթացքում գրեթե չի փոփոխվում` ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրների` ջրի, քամու, բիոգազի և այլն: Արևի էներգիան հնարավոր է փոխակերպել էլեկտրական և ջերմային էներգիաների: Այն ջերմային էներգիայի փոխակերպելու դեպքում էֆեկտիվությունը կազմում է շուրջ 70%, իսկ էլեկտրական էներգիայի դեպքում շուրջ 20%: Հայաստանն ունի արևային էներգիայի բավականին մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերեսի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը տատանվում է 1500-ից 1850 կՎտժ (միջին եվրոպականը` 1000 կՎտժ)։ Բացի այդ, մեծ է նաև Հայաստանի արևային օրերի քանակը՝ տարեկան շուրջ 270-ից 300 օր։ Այս բոլորը բավականին գրավիչ են դարձնում Հայաստանում արևային էներգիայի օգտագործումը։ 2016թ. մարտի 15-ին ՀՀ ԱԺ կողմից հաստատվեց Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված մի շատ կարևոր օրենսդրական փաթեթ՝ “Net-metering”: Այն թույլ է տալիս մինչև 150 կՎտ հզորությամբ արևային կայաններ տեղադրել ֆիզիկական և մինչև 500կՎտ իրավաբանական անձանց և առանց լիցենզիայի կամ լրացուցիչ հարկային պարտավորությունների էլեկտրաէներգիա մատակարարել էլ.ցանցին: Այդ անձիք կկարողանանհետ ստանալէլ.ցանցին մատակարարած ավելցուկային էլեկտրաէներգիան տարվա կտրվածքով, իսկ ավել մատակարարած էներգիան էլ.ցանցը կգնի մանրածախ ցերեկային սակագնի կես գնով: Փաստորեն, այդ նորամուծությունը թույլ է տալիս մոռանալ թանկարժեք և 3-5 տարին մեկ փոխարինում պահանջող կուտակիչ մարտկոցների մասին, տեղադրել արևային ֆոտովոլտային կայան և տարվա կտրվածքով ունենալ անվճար էլեկտրաէներգիա: Բացի այդ, արևային հոսանքը և վահանակները ունեն մի շարք այլ առավելություններ. Հետգնում` սկսած 5 տարուց Net metering-ի դեպքում, Net metering-ի շնորհիվ օդորակիչի միջոցով ջեռուցման դեպքում կարելի է ամբողջովին անկախանալ: Միացումը չի պահանջում տան ցանցի փոփոխություններ.միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ: Զբաղեցրած մակերես` 6 մ.ք. 1 կՎտ հզորություն, հարավ տեղորոշված տանիքի դեպքում, Անհատական տեղադրում, չնչին շահագործման ծախսեր, Արտադրողականության երաշխիք PV /ֆոտովոլտային/ վահանակների համար 25 տարի, ինվերտերների` 5 տարի, հնարավոր է նաև երաշխիքի երկարաձգում՝ պայմանագրի կնքման ժամանակ հավելավճար կատարելու դեպքում, մինչև 10 տարի։ Համակարգի աշխատանքն առցանց հսկելու և օպտիմիզացնելու հնարավորություն, Վարկավորում` միջինում 7-10% տարեկան դրամով, 0-20% կանխավճար, 7 տարի ժամկետ, կախված վարկի տեսակից և տեղադրվող PV համակարգի հզորությունից։ Մենք համոզված ենք, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը և խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց և շրջակա միջավայրի համար: Բարձրորակ ֆոտովոլտային պանելներ տեսականին բաղկացած է մոնոկրիստալ, պոլիկրիստալ, PERC, տեսակի մոդուլներից, որոնք առանձնանում են իրենց որակով, հուսալիությամբ և երաշխիքային սպասարկումով:


Էկոլոգիա

Օգտագործելով արևը որպես էներգիայի աղբյուր՝ հնարավոր է լինում աջակցել շրջակա միջավայրի պաշտպանությանը: Միջինում յուրաքանչյուր դրվածքային 1կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը կարող է նպաստել տարեկան մինչև 3200 կգ CO2 գազերի արտանետման կրճատմանը, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկն է: Արևային վակումային կոլեկտորները արևի էներգիան կլանելու և այն ջերմային էներգիայի փոխակերպելու համար այսօրվա դրությամբ ամենաէֆեկտիվ միջոցն են: Շնորհիվ գերմանական նոր տեխնոլոգիայի, որի հիմքում ընկած է վակումի օգտագործումը, որպես ջերմամեկուսացում, այժմ հնարավոր է կլանել արևային էներգիայի 92%-ը:


Ետգնման Ժամանակահատված

Հետգնման ժամանակահատվածը այն նվազագույն ժամկետն է, որի վերջում հաճախորդի ներդրված գումարը հավասարվում է ստացված եկամուտին։Այդ պահից սկսած հաճախորդը ստանում է եկամուտ՝ առանց լրացուցիչ ծախսերի։ Հաշվի առնելով ՀՀ-ում գործող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները` արևային համակարգի հետգնման ժամանակահատվածը կազմում է 4-6 տարի՝ կախված սարքավորումների ծագման երկրից և համակարգի դրվածքային հզորությունից:


Ապահովագրում Թանկացումներից

Իրականացնելով ներդրումներ էներգախնոյողության կամ այլընտրանքային էներգայի աղբյուրներում՝ դուք ապահավագրվում եք տարեկան միջինում 12% էներգակիրների աճից: Սա ապագայի ամենալավ ներդրումներից մեկն է: Բնական գազի սակագները բնակչության համար 2006թ.-ից մինչև 2013թ. ընկած ժամանակահատվածում բարձրացել են 240%-ով, կամ տարեկան միջինում 15.7% :


Արևային Ֆոտովոլտային Համակարգեր

Արևային ֆոտովոլտային համակարգերը լինում են.

Ավտոնոմ, որը կահավորվում է մարտկոցներով և բոլորովին անկախ է էլ. ցանցից,
Ցանցային, որը չունի մարտկոցներ և աշխատում է էլ. ցանցին զուգահեռ,
Հիբրիդային, որը նախորդ երկու համակարգերի կոմբինացված տարբերակն է, և միաժամանակ աշխատում է ինչպես մարտկոցների,այնպես էլ էլ. ցանցի հետ:

«Արև Էներջի» ՍՊԸ-ն տեղադրում է արևային համակարգեր միմիայն բարձր ՕԳԳ և լավագույն աշխատանքային բնութագրեր ունեցող առաջատար ընկերություններից։
Արևային համակարգերի հիմնական բաղկացուցիչ սարքավորումներն են

արևային վահանակաները՝ մոնոկրիստալ և պոլիկրիստալ,
փոխակերպիչը (ինվերտորը), ինչպես գծային այնպես էլ միկրո՝ միաֆազ և եռաֆազ,
ավտոմատ կառավարման և պաշտպանության սարքավորումները,
մարտկոցները՝ կախված համակարգի տեսակից,
լարեր, մալուխներ, կցորդիչներ և այլն։


Ավտոնոմ /Off-Grid/ Արևային Համակարգեր

Օֆգրիդ համակարգերը էլեկտրաէներգիայի սպառողի համար ակնհայտ այլընտրանք են ցանցին՝ հոսանքի փոխանցման օրենսդրական բազայի բացակայության դեպքում: Այնուամենայնիվ, այդ համակարգերը որոշակի առավելություն ունեն նաև Օնգրիդ համակարգերի նկատմամբ: Նախ, դրանք կարող են աշխատել ցանցի բացակայության դեպքում կամ հանդիսանալ էլեկտրաէներգիայի կուտակման աղբյուր` վթարի դեպքում, և, երկրորդ, որոշ դեպքերում նրանք կարող են սպառողին տալ անկախության զգացում, որը որոշ մարդկանց համար շատ կարևոր է: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ, Օֆգրիդ համակարգ օգտագործելով, սպառողը սկսում է հասկանալ էլեկտրաէներգիայի իրական արժեքը ավելի հստակ, նրա կենսակերպը փոխվում է, մարդն ավելի է մոտենում բնությանը և «արևին»:

Օֆգրիդ կայանների հիմնական բաղադրիչներն են՝

Արևային վահանակներ
Մարտկոցի լիցքավորման վերահսկիչ
Վերալիցքավորվող մարտկոցներ
Օֆգրիդ փոխակերպիչ
Դիզելային գեներատոր (ըստ ցանկության) կամ ցանցի առկայություն։

 


Հիբրիդային /Hybrid/ Համակարգեր

Գաղափարապես, հիբրիդային համակարգերը առավել առաջադեմ են ու ներառում են Օնգրիդ և Օֆգրիդ համակարգերի լավագույն կողմերը: Նման համակարգերը կարող են գործել որպես Օնգրիդ՝ ցանցին մատակարարելով ավելցուկային էլեկտրաէներգիա, եթե կա համապատասխան սակագին, կարող են կուտակել մարտկոցների էներգիան, ինչպես հետագայում օգտագործելու, այնպես էլ որպես պահուստ ցանցային վթարի դեպքում: Նման համակարգերը կարող են միանգամայն համահունչ լինել սպառողի կարիքներին՝ կախված կոնկրետ իրավիճակից: Որոշ երկրներում, օրինակ, սակագինը, որով ցանցերը գնում են էլեկտրաէներգիան, կախված է օրվա ժամից, այդ դեպքում հաճախորդը կարող է կարգավորել փոխակերպիչը այնպես, որ մարտկոցներում պահվող էներգիան կարելի լինի վաճառել ամենաբարձր սակագնով: Կատարելապես հիբրիդային համակարգերի հիման վրա կարելի է կիրառել «Խելացի» ցանցի հասկացողությունը, որտեղ յուրաքանչյուր սպառող կարող է հանդես գալ որպես էներգիա վաճառող և վաճառել այն առցանց գնով: Այս դեպքում ցանցը անխոցելի կլինի, քանի որ էներգիան կենտրոնացված չէ, այլ բաշխված է:

Հիբրիդային կայանների հիմնական բաղադրիչներն են՝

Արևային վահանակներ
Հիբրիդային փոխակերպիչ` ինտեգրված լիցքավորման վերահսկիչով
Վերալիցքավորվող մարտկոցներ
Երկկողմանի հաշվիչ։

 


Ջեռուցումը

Էլեկտրական ջեռուցման կաթսաները նախատեսված են բնակարանների և հիմնարկ ձեռնարկությունների անհատական ջեռուցման համար, և կարող են նաև տեղադրվել այն վայրերում, որտեղ իրականացվում է ջեռուցում գազի կաթսաներով՝ որպես ջեռուցման ալտերնատիվ։ Մոտավոր հաշվարկներով, կախված

էլեկտրական կաթսայի ՕԳԳ-ից, 1կՎտ հզորությունը բավարարում է 10մք: Ունեն մի շարք առավելություններ

• սարքի ցածր արժեքը,
• շահագործման անվտանգությունը (ի տարբերություն կաթսաների այլ տեսակների, էլեկտրական միավորների բաց փչում չկա),
• շրջակա միջավայրի բարեկեցության, քանի որ այրման արտադրանք չկա,
• լուռ գործողություն,
• սարքի կանոնավոր կերպով հոգալու անհրաժեշտություն (մաքրել այրման խցիկը, այրիչներ և այլն),
• էլեկտրական ջեռուցման կաթսայի պարզ տեղադրում,
• ջեռուցման համար առանձին տեղ հատկացնելու անհրաժեշտություն չկա, այն կարող է տեղադրվել խոհանոցում կամ բաղնիքում:


Հաշվի առնելով էլեկտրական սարքերի այս բոլոր առավելությունները, դժվար է չհամաձայնել այն փաստի հետ, որ դրանք շատ ավելի լավն են, քան գազի ջեռուցման լայն տարածումը: Սովորաբար էլեկտրական կաթսաները օգտագործվում են կոշտ վառելիքի և գազային տեխնիկայի հետ միասին: Հնարավոր է տաքացնել բնակարանը ջերմության ավելի ցածր արժեք ունեցող աղբյուրների օգնությամբ և պահպանել մշտական ջերմաստիճան՝ օգտագործելով էլեկտրական կաթսա:

 


Արևային Ջրատաքացուցիչներ

Արևային ջրատաքացուցիչների առավելությունները

կիրառելի են Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր կլիմայական գոտիներում ամբողջ տարին՝ անգամ մինչև -20 C ցրտի պայմաններում՝ նույնիսկ ամպամած եղանակին: Չեն գործում միայն խիստ մառախլապատ եղանակին,
համակցելի են արդեն տեղադրված ջրատաքացման համակարգի հետ. համակցելու համար պահանջվում է ընդամենը մի քանի ժամ,
արդյունավետ են՝ ջուրը տաքացնում են մինչև եռման աստիճան,
դիմացկուն են՝ չեն վնասվում մինչև 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից.
պարզ են` չեն պահանջում հատուկ սպասարկում,
հուսալի են` ունեն 5 տարվա որակի երաշխիք,
երկարակյաց են` ծառայում են 20 տարի,
բաղկացած են՝ չժանգոտվող պողպատի / ալյումինե խառնուրդ / գալվանապատ պողպատից,
անվտանգ են՝ զերծ են գազի և էլեկտրական ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օր.՝ գազի արտահոսք, էլ. կարճ միացում և այլն:

Արևային ջրատաքացուցիչները լայնորեն կիրառվում են.

անհատների կողմից` բնակարանների, առանձնատների, ամառանոցների, լողավազանների տաք ջրամատակարարումն ապահովելու համար,
բիզնեսների կողմից` մասնավոր գրասենյակների, հյուրանոցների, հյուրատների, բաղնիքների, սաունաների, լողավազանների, ՍՊԱ կենտրոնների, գեղեցկության սրահների, սպորտային դահլիճների, պտուղ-բանջարեղենի ու կաթնամթերքի վերամշակման ընկերությունների, արդյունաբերական հիմնարկությունների տաք ջրամատակարարման համար,
հանրային կառույցի կողմից` հանրային սպասարկման գրասենյակների, առևտրի կենտրոնների, բուժ-հիմնարկների, մանկապարտեզների, դպրոցների և այլ նմանատիպ կառույցների համար:

Արևային ջրատաքացուցիչների առավելությունները

կիրառելի են Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր կլիմայական գոտիներում ամբողջ տարին՝ անգամ մինչև -20 C ցրտի պայմաններում՝ նույնիսկ ամպամած եղանակին: Չեն գործում միայն խիստ մառախլապատ եղանակին,
համակցելի են արդեն տեղադրված ջրատաքացման համակարգի հետ. համակցելու համար պահանջվում է ընդամենը մի քանի ժամ,
արդյունավետ են՝ ջուրը տաքացնում են մինչև եռման աստիճան,
դիմացկուն են՝ չեն վնասվում մինչև 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից.
պարզ են` չեն պահանջում հատուկ սպասարկում,
հուսալի են` ունեն 5 տարվա որակի երաշխիք,
երկարակյաց են` ծառայում են 20 տարի,
բաղկացած են՝ չժանգոտվող պողպատի / ալյումինե խառնուրդ / գալվանապատ պողպատից,
անվտանգ են՝ զերծ են գազի և էլեկտրական ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օր.՝ գազի արտահոսք, էլ. կարճ միացում և այլն:

Արևային ջրատաքացուցիչները լայնորեն կիրառվում են.

անհատների կողմից` բնակարանների, առանձնատների, ամառանոցների, լողավազանների տաք ջրամատակարարումն ապահովելու համար,
բիզնեսների կողմից` մասնավոր գրասենյակների, հյուրանոցների, հյուրատների, բաղնիքների, սաունաների, լողավազանների, ՍՊԱ կենտրոնների, գեղեցկության սրահների, սպորտային դահլիճների, պտուղ-բանջարեղենի ու կաթնամթերքի վերամշակման ընկերությունների, արդյունաբերական հիմնարկությունների տաք ջրամատակարարման համար,
հանրային կառույցի կողմից` հանրային սպասարկման գրասենյակների, առևտրի կենտրոնների, բուժ-հիմնարկների, մանկապարտեզների, դպրոցների և այլ նմանատիպ կառույցների համար:


Ոչ Ճնշումային Մոդել

Արևային ջրատաքացուցիչների ոչ ճնշումային մոդելը առավել տարածվածն է միջազգային շուկայում՝ շնորհիվ իր պարզության և մատչելիության: Այս մոդելը կիրառական է և հուսալի առօրյա շահագործման մեջ, ունի արագ հետգնում: Ոչ ճնշումային մոդելը բաղկացած է ջերմամեկուսացված տաք ջրի բաքից, վակումային խողովակներից ու կառավարման վահանակից:

Անջատ Ճնշումային Արևային Տաքացուցիչներ /Вакуумные Тепловые Коллекторы/

Անջատ ճնշումային արևային ջրատաքացուցչի առանձնահատկությունն այն է, որ բաքը անջատված է արևայն խողովակներից: Հուսալի է և հարմարավետ տեղադրման ու օգտագործման մեջ: Անջատ ճնշումային մոդելը բաղկացած է՝ արևային կոլեկտորից, ջերմամեկուսացված ճնշումային տաք ջրի բաքից, ավտոմատ կառավարման համակարգից, ընդարձակիչ բաքից և այլ օժանդակ սարքերից: Վակումային խողովակների մեջ տեղադրված պղնձե խողովակները բարձրացնում են համակարգի արդյունավետությունը:

Արևային կոլեկտորը նախատեսված է տանը կամ բիզնեսին ապահովելու համար տաք ջրով, ջեռուցմամբ և լողավազանի տաքացմամբ: Իդեալական լուծում է տների, ռեստորանների, հյուրանոցների, սպորտային ակումբների, լողավազանների, հիվանդանոցների և այլ հաստատությունների համար, որտեղ պահանջվում է տաք ջուր և ջեռուցում: